Լրահոս
Օրվա լրահոսը

«Խստագույնս դատապարտում և անթույլատրելի ենք համարում Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած ամոթալի միջադեպը». Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան

Մայիս 29,2024 12:42

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Խստագույնս դատապարտում և անթույլատրելի ենք համարում մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության ազգային տոնին, Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած ամոթալի միջադեպը, որտեղ իշխանությունների հրահանգով՝ ոստիկաններն ապօրինաբար չէին թույլատրում Ամենայն Հայոց Հայրապետին և եկեղեցականաց դասին մուտք գործել հուշահամալիրի տարածք` աղոթելու։

Խիստ վրդովեցնող և դատապարտելի այս արարքն ամոթալի էջ է դառնալու հայ ժողովրդի պատմության մեջ։ Ականատեսն ենք իշխանությունների կողմից անհարիր հրահանգի, որով ոստիկաններին դարձնում են անձնական խամաճիկ՝արատավորելու սեփական եկեղեցին և վարկաբեկելու հայ մարդու անունն ամբողջ աշխարհի առջև։ Սարդարապատը մեզ համար եղել է և կմնա իբրև հաղթանակի խորհրդանիշ, որին իր կարևորագույն մասնակցություն է ունեցել նաև Մեր Սուրբ Եկեղեցին։

Դեռ տարիներ առաջ մայիսի 28-ը մենք տոնում էինք համազգային մեծ ցնծությամբ և ուրախությամբ, իսկ այսօր, իշխանությունների ապիկար քաղաքականության հետևանքով այն դարձել է մի խումբ իշխանավորների անձնական արարողությունը։

Մեր զորակցություն ենք բերում Ամենայն Հայոց Հայրապետին և միաբան մեր եղբայրներին, դժվարին այս օրերին հաղթահարելու ազգային ամոթը և չարսիրտ իշխանությունների ամբարտավան վարքը։
Վա՜յ բոլոր նրանց հոգիներին, ովքեր իրենք իրենց համար չար խորհուրդներ խորհեցին և ասացին. «Կապենք Արդարին, քանի որ նա մեզ անհաճո է» (Ես. Գ 9-10):

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան
Առաջնորդ Արագածոտնի թեմի

Արագածոտնի թեմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031