Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունենք մթնոլորտի էական փոփոխություն, բայց դա դեռ չի նշանակում, որ հասել ենք վերջնագծին, եւ մնում է խաղաղության պայմանագիրը ստորագրել»․ Փաշինյան

Մայիս 29,2024 12:46

«Ամեն օր էլ հրաշալի հնարավորություն է՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ Խնդիրն այն է, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ պետք է ձեռք բերվեն համաձայնություններ։ Եվ ես հույս ունեմ, որ ձեռք կբերվեն այդ համաձայնությունները, ավելի ճիշտ, այդ համաձայնությունները ձեռք բերված են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, դրանից հետո Սոչիում, հետո Բրյուսելում։ Այսինքն՝ առանցքային սկզբունքները համաձայնեցված են, մնում է դա վերարտադրել խաղաղության պայմանագրի տեքստի մեջ։ Եվ ես կարծում եմ, որ մենք ունենք հնարավորություն՝ օր առաջ այդ աշխատանքն ավարտելու»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հարցին, թե ի՞նչն է խանգարում Բաքվին՝ Ալմա-Աթայի հռչակագիրն ամրագրել «խաղաղության պայմանագրում», Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Այդտեղ կան նրբություններ։ Ես ուզում եմ ձեզ հետ կիսել այդ տեղեկատվությունը՝ իրականում խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքը բազմաշերտ աշխատանք է։ Այսինքն՝ այդ տեքստն իրականության արտահայտման եւ ընկալման առումով կարող է որոշակիորեն տարբերվել, որովհետեւ իրականում խաղաղության պայմանագրի համաձայնեցված հատվածներում արդեն իսկ կա հղում Ալմա-Աթայի հռչակագրին։ Այնտեղ խոսքը մի քիչ ուրիշ բանի մասին է, որը ես հիմա չեմ ուզենա մեկնաբանել, որովհետեւ աշխատանքային է։

Եկեք հետեւենք Բաքվից հնչող հայտարարություններին՝ վերջին շրջանում բարձրագույն մակարդակով, այսինքն՝ Ադրբեջանի նախագահի կողմից հնչել են հայտարարություններ, որ իրենք հավատարիմ են Պրահայի պայմանավորվածություններին եւ Ալմա-Աթայի հռչակագրին։ Եվ նաեւ շատ սիմվոլիկ է, որ արտգործնախարարների վերջին հանդիպումը տեղի ունեցավ հենց Ալմա-Աթայում։

Այստեղ որոշ նրբություններ կան, որոնք ոչ թե ուզում ենք գաղտնի պահել, այլ աշխատանքային հարցեր կան։ Որպեսզի ճիշտ կողմնորոշվեք, եկեք արձանագրենք հետեւյալը, որ բարձրագույն մակարդակում Ադրբեջանից հնչել է հայտարարություն, որ իրենք հավատարիմ եմ Ալմա-Աթայի հռչակագրին եւ Պրահայի պայմանավորվածություններին։ Վերարտադրման պրոցեսում կան աշխատանքային հարցեր, որոնք կարող ենք հաղթահարել»։

Հարցին, թե երբ է հնարավոր ստորագրել «խաղաղության պայմանագիրը», Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Հիմա մենք կարող ենք արձանագրել, որ ունենք մթնոլորտի էական փոփոխություն, բայց դա դեռ չի նշանակում, որ վերջ, հասել ենք վերջնագծին, եւ մնում է ստորագրել»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031