Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն քայլի պատրաստ են դիմել, բայց դա մեզ չի ընկճելու»․ Գառնիկ Դանիելյան

Մայիս 29,2024 12:30

«Իրենք ասում են՝ մենք այլեւս ոչ մի բանի առաջ չենք կանգնելու, եթե պետք լինի՝ ֆիզիկական ուժ կկիրառենք»,- առավոտյան սուրբ Աննա եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ, ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ հավելելով, որ լուրեր կամ, որ ոստիկաններին հրահանգ է իջեցվել՝ կասեցնել շարժումը։

«Ամեն քայլի պատրաստ են դիմել, բայց դա մեզ չի ընկճելու»,- հավելեց նա։

Անդրադառնալով երեկ ոստիկանների կողմից Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելուն, Գառնիկ Դանիելյանն ասաց․ «2018 թվականից հետո իշխանությունները նոր կարգախոս են ընտրել՝ «նոր Հայաստան, նոր հայրապետ». երեկ արդեն իրենց դեմքը պատռվեց։ Ծանր էին տարել, որ իրենց միջոցառումը տապալվեց։ Օկուպացիոն ռեժիմի առաջնորդը հրահանգվել էր վրեժ լուծել Սարդարապատ չգնալու և արդեն քանի օր է՝ իր պլանները ձախողելու համար, և այդ պահին թիրախը Վեհափառ Հայրապետն էր»։

Պատգամավորի բնութագրմամբ, այն, ինչ իշխանությունը նախկինում անում էր ծածուկ, այժմ սկսել է անել բացահայտ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Գառնիկ Դանիելյանն անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ Սարդարապատ այցին։ Նա ցուցադրեց ԱԺ-ից ստացած նամակ-հրավերը, ըստ որի, ի սկզբանե, 8․30-ին նախատեսված է եղել այց Սարդարապատ, ինչի մասին հրավերներ է ուղարկվել նաեւ ԱԺ պատգամավորներին։

Գառնիկ Դանիելյանն անդրադարձավ նաեւ շարժման վերաբերյալ միջազգային արձագանքներին՝ ասելով, որ ԵԽ 7 պատգամավորներ արձագանքնել են․ առաջիկայում այլ արձագանքներ էլ են սպասվում:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031