Այսօր ՆԳՆ-ի մոտ լրագրողները ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին հարցրեցին, թե ինչո՞ւ է ոստիկանության զորքերի հրամանատարը գեներալ-մայորի կոչում ստացել, ցուցարարների նկատմամբ բռնի գործողություների համա՞ր: Ոստիկանապետը պատասխանեց. «Արժանի է, ստացել է, երկար տարիներ ծառայում է մարդը: Իր վաստակի համար է ստացել»:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները բղավեցին՝ «Ինչի՞ համար, որ հողը թուրքի՞ն է հանձնում»:
Լրագրողների հարցին՝ մենք ժողովրդավարության բաստիոնում ենք ապրում, քաղաքացիներն իրավունք ունեն անհնազանդության ակցիա անեն՝ ոստիկանապետը պատասխանեց. «Ոստիկաններն էլ իրավունք ունեն հասարակական կարգ պահեն»: Իրավիճակը լարվեց:
Բագրատ սրբազանը ոստիկանապետին սաստեց. «Էս կիսագողական կեցվածքը թողեք, քեզ ուղնուծուծով ճանաչում եմ»: Արամ Հովհաննիսյանն էլ հակադարձեց, թե՝ «ինչ գողական, խաչը բռնել եք, հանցագործները, հետախուզման տակ գտնվողները սաղ խաչի տակ պատսպարվում են»:
Կարդացեք նաև
Բագրատ սրբազանը արձագանքեց. «Այ է՛ս եք դուք, ձեզ ուղնուծուծով ճանաչում եմ, մինչեւ մազիդ ծերը ճանաչում եմ, գոհ եւ շնորհակալ եղեք, որ դեռ բան չեմ ասել: Այ էն մատիդ ծայրից մինչեւ մազիդ ծայրը գիտեմ»:
Արամ Հովհանիսյանը պատասխանեց. «Ես էլ քեզ եմ հոյակապ ճանաչում: Ձեր փարաջան, ձեր խաչը, եկեղեցին ընդունելով ու հարգելով՝ ավելորդություն չեմ ասում ձեր մասին, լիքը բան կարամ ասեմ՝ չեմ ասում էս պահին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Բռի ու սանձարձակ ոստիկանապետի մասին ընդամենը կարելի է կրկնել ժողովրդական հայտնի խոսքը. “Բոշից փաշա չի լինի”։
Հենց դու ես սաղ հանցագործներին ոստիկանական համազգեստ հագցրել ու բաց ես թողել խաղաղ ցուցարարների վրա, այ դեմագոգ սադիստ։