Regionmonitor. Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլու. «Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր կնքելու իրական հնարավորություններ ունեն: Ներկայում ակտիվ աշխատանք է տարվում երկու երկրների պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև, և համաձայնագրեր են մշակվում երկկողմ դիվանագիտական ուղղակի բանակցությունների միջոցով։
Մեծ ուրախությամբ եմ նշում, որ հանձնաժողովների համատեղ գործունեության արդյունքում անցած շաբաթ Ադրբեջանը վերադարձրել է Ղազախի շրջանի 4 օկուպացված գյուղ։ Օգտվելով առիթից՝ կցանկանայի նաև ընդգծել, որ Ադրբեջանը թույլ չի տա տարածաշրջանից դուրս երրորդ երկրներին միջամտել Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորմանը»: