Լրահոս
Օրվա լրահոսը

Եթէ Անկախութեան հռչակագիրը կը խօսի պատմական արդարութեան վերականգնման, Արցախի վերամիաւորման մասին, ուրեմն պատմական Հայաստանի յղացքէն հրաժարիլը և Արցախը Ազրպէյճանի կազմին մէջ ընդունիլը հակասահմանադրական մօտեցում է. «Ազդակ»

Մայիս 29,2024 11:39

Անկախութեան հռչակագիրը ունի իրաւական ուժ, որովհետեւ սահմանադրութիւնը իր նախաբանով յղում կը կատարէ անոր: Հետեւաբար այնտեղ բանաձեւուած սկզբունքներուն շուրջ պայքար յայտարարելը աներկբայօրէն կը մեկնաբանուի հակասահմանադրականութեամբ եւ հետեւաբար` հակապետականութեամբ:

Եթէ Անկախութեան հռչակագիրը կը խօսի Արցախի վերամիաւորման մասին, ուրեմն Արցախը Ազրպէյճանի կազմին մէջ ընդունիլը հակասահմանադրական մօտեցում է:

Եթէ Անկախութեան հռչակագիրը կէտ ունի համայն հայութեան իղձերու իրականացման եւ պատմական արդարութեան վերականգնման մասին, ուրեմն պատմական Հայաստանի յղացքէն հրաժարիլը հիմնովին հակասահմանադրական քայլ կը համարուի:

Սահմանադրական դատարանը բողոք ստանալու պէտք չունի բարձրագոյն ատեաններէ հնչած այս հակապետական յայտարարութիւններուն արձագանգելու եւ իրաւական համապատասխան քայլերու դիմելու համար: Որովհետեւ նոյն Հռչակագիրի 9-րդ կէտին համաձայն, Հայաստանի Հանրապետութիւնը իր տարածքին մէջ կ՛ապահովէ օրէնսդիր, գործադիր եւ դատական իշխանութիւններու տարանջատում: Այս հաստատութիւններուն համատեղումը միակուսակցականութեան մէջ` կոպտօրէն խախտում է Հռչակագիրին, առ այդ սահմանադրութեան:

Այժմէական խնդիրը միակողմանի զիջումներով ընթացող սահմանազատումն է: Աւելի համընդհանուր առումով, Անկախութեան հռչակագիրին, հետեւաբար նաեւ մայիսքսանութեան աւանդութիւնները չյարգելու, անտեսելու եւ զանոնք իրաւականութենէ զրկելու հակապետական մոօտեցումներու մասին է խօսքը:

Խմբագրական

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազդակ» օրաթերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031