Լրահոս
Օրվա լրահոսը

«Բուհերում պետք է քաղաքական առաջնորդություն իրականացնենք, բուհերը վերածվել էին ծայրահեղական խմբավորումների»․ Փաշինյան

Մայիս 29,2024 11:27

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ընթանում են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները։

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ բուհերի քաղաքականացմանը։

«Մենք չպետք է խորշենք նրանից, որ մեր պոզիտիվ քաղաքականությունները հետ պտտենք, եթե դրանք լայնորեն չարաշահվում են։ Բանավեճը կար, որ բուհերի հետ կապված հայտարարություն պետք է լինի, որ ընդհանրապես քաղաքական ներկայացուցիչներ չլինեն։ Այո, մենք այդ բարի կամքը դրսեւորել ենք, բայց հետո տեսանք, որ բուհերը վեր են ածվել ծայրահեղական խմբավորումների, ընդհատակյա ցանցերի համար նպաստավոր միջավայրի։ Հիմա էլ դեռ շատ խորը պրոբլեմներ կան այդ առումով։ Ոչ, մենք պետք է քաղաքական առաջնորդություն իրականացնենք։ Եվ ես ուզում եմ ասել, որ կառավարությունը ոչ մի ոլորտում քաղաքական առաջնորդությունից չի հրաժարվելու»,- հայտարարեց նա։

ՔՊ-ի այս որոշումը Փաշինյանն այսպես հիմնավորեց․ «Սա անընդհատ փոփոխվող աշխարհում անընդհատ փոփոխվող մարտահրավերներին պատշաճ արձագանքելու նպատակադրումն է»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031