Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղարծինի սողանքը չէր լինի, եթե Երեւան-Հրազդան-Իջեւան երկաթուղին ճիշտ կառուցապատվեր: Հարակից տարածքի սողանքներն էլ կարող են շատանալ. Վրեժ Գաբրիելյան. «Հրապարակ»

Մայիս 29,2024 10:59

«Հրապարակի» զրուցակիցն ԱԻՆ փրկարար ծառայության նախկին պետ Վրեժ Գաբրիելյանն է:

– Հայաստանում գետերի պակաս չկա, այս գարունն էլ բավականին տեղումնառատ էր: Այսինքն` նման դեպքեր նորի՞ց կարող են կրկնվել:

– Ցանկացած տարածքում` գյուղ կլինի, թե քաղաք, բացի այդ վտանգը, կարող են սողանքներն ակտիվանալ, քարաթափումներ կարող են լինել եւ կլինեն: Գերհագեցած է վիճակը եւ կարող է դրան հանգեցնել: Թեթեւակի տատանումը կարող է լեռան մի մասն իջեցնել: Ճանապարհներում կարող են նոր հոսքեր լինել: Հաղարծինում կա սողանք, ինչը բնական երեւույթ է, սակայն մարդկային գործոնը պետք է հաշվի առնել, որպեսզի կանխարգելիչ աշխատանքներ լինեն: Հաղարծինի սողանքը չէր լինի, եթե Երեւան-Հրազդան-Իջեւան երկաթուղին ճիշտ կառուցապատվեր: Գիտնականներն առաջարկում էին ճիշտ տարբերակը, բայց կառուցողները ճիշտ համարեցին լեռը ճեղքել ու ճանապարհ բացել: Ամեն անգամ Հաղարծինի սողանքն ակտիվանում է, ես վախենում եմ, որ հարակից տարածքի սողանքներն էլ կարող են շատանալ:

– Իսկ Ալավերդու ջրհեղեղը կարո՞ղ է նոր սողանքների պատճառ դառնալ:

– Օձունում մեծ սողանքային գոտի կա, չի բացառվում, որ վաղը կարող է այն ակտիվանալ: Նոր ճանապարհներ կարող են կառուցել, հինը նորոգել, բայց պետք է դա անել շատ զգույշ, այս առումով կա վտանգ: Մեր ընդհանուր հայեցակարգում նախատեսված շատ այլ հարցեր էլ կան, մեր տարածքները պետք է անգիր իմանանք: Ամեն մի գետի ավազանի հետեւանքները պետք է անգիր անենք: Պետք է գետերին հարակից տարածքներում արգելեն կառուցապատման աշխատանքներ անելը: Հասկանում եմ, որ գետի ափին օբյեկտ սարքելը հաճելի, գեղեցիկ երեւույթ է, բայց չի կարելի, այն վտանգավոր կարող է լինել:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031