Լրահոս
Օրվա լրահոսը

Մոտ 20 հոգով ծեծում էին, ինչո՞ւ են այդ մեկին ազատել ծառայությունից, և հանել են, այո, լավ են արել, բայց քրեական վարույթ պետք է նախաձեռնվի, մեղադրանք առաջադրվի. Վարազդատ Հարությունյան. «Հրապարակ»

Մայիս 29,2024 10:35

«5 իրավապաշտպանների» նախաձեռնությունը, որի կազմում են փաստաբաններ Ռուբեն Մելիքյանը, Վարազդատ Հարությունյանը, Արսեն Բաբայանը, Վահան Հովհաննիսյանը եւ Սերգեյ Հարությունյանը, ոստիկանության բաժիններում բերման ենթարկված քաղաքացիների շահերի պաշտպանություն էին իրականացնում։ Երեկ մենք զրուցեցինք «5 իրավապաշտպաններից» մեկի` Վարազդատ Հարությունյանի հետ՝ հարցնելով, թե արդյո՞ք բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։ «Ես ազատության մեջ չգտնվող բերման ենթարկված անձանց մասին չգիտեմ, մենք այդպիսի տվյալ չունենք, եւ մեզ որեւէ մեկը չի ահազանգել, որ որեւէ մեկին բաց չեն թողել ու քրեականով են ձերբակալել»,- ասաց Հարությունյանը։

Ոստիկանները ՀՅԴ ԳՄ շենքի մոտից բերման էին ենթարկել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Աշոտ Սիմոնյանին, սակայն մինչեւ բերման ենթարկելը մի քանի տասնյակ բերետավորներ հարձակվել ու ծեծի էին ենթարկել` խոշտանգելով նախկին մարզպետին: Առավել դաժան էր եղել բերետավորների վաշտի հրամանատարը, ով նաեւ սեռական բնույթի հայհոյանքներ էր տալիս պատգամավորին, որոնք ֆիքսված են տեսանյութերում։ Նույն օրը հայտնի դարձավ, որ այդ բերետավորի՝ Կարմիր բերետների գումարտակի վաշտի հրամանատար Գևորգ Մկրտչյանի ծառայողական պարտականությունները դադարեցվել են` մինչեւ ծառայողական քննության ավարտը։ Դրանով ՆԳՆ-ն հարցը փակված համարեց, մինչդեռ տեղի ունեցածը քրեական հանցակազմ էր պարունակում, բացի այդ` վստահ ենք, որ ծառայողական քննությունն ավարտվելու է հօգուտ օրինախախտ ոստիկանի, եւ նա որոշ ժամանակից հետո վերադառնալու է իր գործին:

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը եւս ասում է. «Մոտ 20 հոգով ծեծում էին, ինչո՞ւ են նախ այդ մեկին ազատել ծառայությունից, դա՝ մեկ, երկրորդը՝ հանել են, այո, լավ են արել, բայց քրեական վարույթ պետք է նախաձեռնվի, մեղադրանք պիտի առաջադրվի, խափանման միջոց պիտի կիրառվի, այսինքն՝ այն, ինչ արվում է նման դեպքերում, ասենք, ընդդիմադիրների նկատմամբ, իսկ ակնհայտ է, որ խոշտանգման հանցակազմ է, որը շատ ավելի ծանր հանցակազմ է»։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031