«Ընդունեն-չընդունեն՝ ոչ պատիվ է, ոչ անպատվություն»,- դեպի ՆԳՆ երթի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանը՝ պատասխանելով հարցին՝ կընդունի՞ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը իրեն։
«Մենք կախված չենք իր ընդունել-չընդունելուց։ Կիջնի՞ հանդիպելու ժողովրդի հետ, որին կոչված է ծառայելու, շատ լավ, չէ՝ մնացածը կտեսնենք»,- ասաց սրբազանը՝ հավելելով, որ 30-40 ոստիկանով մարդ են ծեծում, ինչը նշանակում է, որ բոլորի կյանքն է վտանգված։
Իսկ ցուցարարներին «լակոտ» անվանած ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, սրբազանի կարծիքով, կամ պետք է ներողություն խնդրի, եւ «իր տերերից», եւ ցուցարարներից, կամ պետք է պատժվի։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ցուցարարներն արդեն հասան ՆԳՆ շենք, որը մի քանի պատով շրջափակված է ուժային տարբեր կառույցների ներկայացուցիչներով։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ