Լրահոս
Օրվա լրահոսը

Կա՛մ կրկնում են Փաշինյանին, կա՛մ ուղղակի լռում են, որ շեֆը չպատժի. «Հրապարակ»

Մայիս 29,2024 09:45

Երբ ասում են՝ պետական ինստիտուտներն այս իշխանությունը ոչնչացրեց` դրանք դարձնելով կառավարության ենթակա հիմնարկներ, իսկ նրանց ղեկավարներին` ՔՊ մասնաճյուղերի ղեկավարներ, մարդիկ հեռու չեն իրականությունից:

Մի քանի օրինակ: Խորհրդարանի ղեկավարը, ով ավելի բարձր մանդատ ունի, քան Նիկոլ Փաշինյանը, վարչապետի ենթակայի կարգավիճակից չբարձրացավ` կամաց հրաժարվելով սեփական կարծիքից եւ դառնալով փաշինյանական հակահայկական մտքերի վատ կրկնօրինակողը:

Պաշտպանության նախարարը, Երեւանի քաղաքապետը, արտաքին գործերի նախարարը, որոնք իր պայքարի ընկերներն էին եւ շանս ունեին իրենց դեմքը պահպանելու, վերածվել են իսկական ուրվականների, որոնք կա՛մ կրկնում են Փաշինյանին, կա՛մ ուղղակի լռում են, որ շեֆը չպատժի:

Գլխավոր դատախազը, ԱԱԾ տնօրենը, մանավանդ Հակակոռուպցիոն եւ Քննչական կոմիտեների ղեկավարները, վարչապետի հրահանգները կատարող, օրենք խախտելու հարցում ոչ մի կարմիր գիծ չունեցող անձինք են` կամակատարներ:

ԲԴԽ եւ ՍԴ նախագահներն ու անդամները դիմադրելու անընդունակ, Փաշինյանի ցանկությունները գուշակող մարմինների են վերածվել, որոնք իրենց ենթակա համակարգերի զտմամբ են զբաղված եւ նրա կամքին հակառակվելու մի գրամ ռեսուրս անգամ չունեն:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031