«Գնում ենք ՆԳՆ՝ հասկանալու համար ՆԳ նախարա՞րն է հրաման տվողը, թե՞ իրեն են հրաման տալիս»,- սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։ Նախարար Վահե Ղազարյանից նա պատասխան է ակնկալում երեկ՝ Սարդարապատում Վեհափառի մուտքը խոչընդոտելու, նախորդ օրերին ցուցարարներին ծեծելու, բերման ենթարկելու առնչությամբ։
«Ես հիմա գնում եմ հավանաբար իմ արդեն նախկին բարեկամից պատասխան ստանալու։ Եթե պատասխան չի տալիս՝ նույն ձեւով, մենք մեր գործողությունների մեջ ազատ ենք լինելու։ Այս երկրում անպատասխանատու պաշտոնյա չպետք է լինի։ Բոլորն իրենց խոսքերի եւ գործողությունների համար պատասխան պետք է տան»,- հայտարարեց սրբազանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Ոստիկանությունը մեր երկրում իրեն օրենքից դուրս է դրել։ Եթե նրանք մեզ լակոտներ են անվանել, ուրեմն այդ բնութագիրը տվել են նաև իրենց տերերին, ովքեր 2018 թվականին նույնպես փողոց էին փակում»,- նաեւ ասաց Բագրատ սրբազանը: Հիշեցնենք, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն էր ցուցարարներին «լակոտ» անվանել։
Սրբազանն ամփոփեց նաեւ մայիսի 26-ի հանրահավաքը, դրանից հետո՝ Սարդարապատ կատարած ուխտագնացությունը՝ արձանագրելով, որ ցուցարարները խաթարել են իշխանության ծրագրերը՝ ցույց տալով, որ օրակարգ թելադրողն իշխանությունը չէ, քանի որ իշխանավորները ստիպված եղան փոխել անգամ Սարդարապատ այցելելու իրենց օրակարգը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ