«Երեկ տեղի է ունեցել վերջին շրջանի մեր ամենամեծ սրբապղծությունը»,- սուրբ Աննա եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանն՝ անդրադառնալով երեկ՝ ոստիկանների կողմից Վեհափառ հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելուն։
«Անձերից վերանալով՝ ասեմ, որ նույն Ամենայն հայոց հայրապետի ջանքերով է, որ մենք Սարդարապատ ունենք եւ երեկ, նույն Ամենայն հայոց հայրապետին, սեփական պետության չկառավարությունը եւ իր ղեկավարը փորձեցին արգելել՝ մուտք գործել Սարդարապատ»,- ասաց սրբազանը՝ հավելելով, որ իշխանության վարքը մեզ չպետք է բարկացնի, նրանք ոչ իրավական, ոչ բարոյական իմաստով գոյություն չունեն։
Կատարվածը նա համարում է հրահանգ՝ «այդ մարդուց (նկատի ունի՝ Նիկոլ Փաշինյանին-Ն․ Գ․) կամ դրսից», բայց դա արտահայտությունն է այս իշխանության վերաբերմունքի՝ մեր արժեքների նկատմամբ։
«Սա անբարոյականության՝ ես ուզում եմ հավատալ վերջին աստիճանն է, բայց դեռ դիմացը լեցուն բաներ կա։ 1938թ. բոլշևիկների կառավարությունը Ամենայն Հայոց Խորեն Մուրադբեկյան հայրապետին խեղդամահ արեց։ Հիմա սա ուղիղ գծով ուղիղ համեմատական է այս մարդկանց հետ։ Սա պարզապես իրենց նախնիների գիծն է, որ այս մարդիկ շարունակում են»,- նաեւ ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ