Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավոք, ակնհայտ է, որ սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի սպառնալիքի ներքո. ԵԽ 7 պատգամավորների հայտարարությունը

Մայիս 29,2024 08:24

Հայտարարություն

Բողոքի ցույցերը Հայաստանում

Մենք միանում ենք միջազգային ՀԿ-ների խմբին և մեր մտահոգությունն ենք հայտնում ՀՀ Տավուշի մարզում տեղի ունեցող ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեթոդների և շտապողականության վերաբերյալ։

Ցավոք, ակնհայտ է, որ սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի սպառնալիքի ներքո, ինչը խաթարում է գործընթացի օրինականությունը։ Կայուն և տևական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի և ուժի կիրառման սպառնալիքի բացակայության պայմաններում:

Մենք տեղյակ ենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած բողոքի շարժումն արտացոլում է հայ հասարակության տարբեր շերտերի մտահոգությունները գոյաբանական հարցերի վերաբերյալ։

Այսպիսով, մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից, ինչպես նաև ցանկացած այլ քայլից, որը կարող է խոչընդոտել ՀՀ քաղաքացիներին՝ իրացնելու իրենց սահմանադրական իրավունքները։

 

  • Էմանուիլ Ֆրագկոս – Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խումբ – Հունաստան
  • Իլան Դե Բասո – Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, սոցիալիստներ և դեմոկրատներ, Շվեդիա
  • Չարլի Վայմերս – Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի անդամ, Շվեդիա
  • Լարս Պատրիկ Բերգ – Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի պատգամավոր, Գերմանիա
  • Ստելիոս Կիմպուրոպուլոս – Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցություն – Հունաստան
  • ⁠Մարիա Սբիրաքի – Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցություն – Հունաստան
  • ⁠Լուքաս Ֆուրլաս – Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցություն-Կիպրոս
  • ⁠Քոսթաս Մավրիտիս – Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Ընկերվարական կուսակցություն – Կիպրոս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031