«Մենք ենք մեր տերը։ Իսկ Աստված՝ պահապան բոլորիս։ Չարի դեմ պետք է պայքարել զենքով։ Եվ ուզում եմ, որ այդ սկզբունքը բոլորս հասկանանք մասնագիտական առօրյա կյանքում, երբ հարաբերվում ենք։ Ցանկացած մասնագիտություն զենք է, եւ մեծ իմաստով՝ այն պետք է օգտագործել հանուն բարության։ Սա Արարչի կողմից է։ Վախենալու բան չկա, եթե ճշմարտություն է, չարիքի դեմ է։
Սատանան 40 օր փորձում էր նյութով, պաշտոնով, իշխանությամբ գայթակղել Քրիստոսին։ Բայց նա ասաց՝ հեռու գնա։ Մարդկությունը պետք է հասնի նրան, որ Աստծո արարչագործության մեջ բարիքը շատ է եւ պետք է բավարարվել եղածով։ Հետեւաբար, մեր իմաստուն եւ ոչ իմաստուն ղեկավարներին ցանկանում եմ եւ աղոթք եմ անում, որ բավարարվեն նյութից, սիրեն անձը։
Մարդիկ գործերով են ի հայտ։ Կոչումները դեռ չի նշանակում սուրբ լինել կամ սրբագործվել։ Այնպես որ, եկեք իրար շատ սիրենք։ Իշխանությունը, ասում են, Աստծո կողմից է տրված։ Իհարկե, Աստծո կողմից է տրված, որովհետեւ ես եմ խնդրել եւ այդ շնորհը ինձ տրվել է։ Բայց չեմ ձգտել այդ շնորհի մեջ լիարժեք ու կատարյալ երեւալ։ Սակայն այդ կատարելագործությունը մեծամտության կարիք չունի, որովհետեւ Աստված ասել է. աշխարհը տամ՝ հոգիդ վերցնեմ, ի՞նչ ես շահելու։ Մարդկությունը սա պետք է հասկանա։ Ես խնդրեցի եւ ինքն ինձ տվեց, բայց ես մեծամտացա եւ ուրացա։
Խաղաղություն, իմաստնություն, միություն, սեր և ազնվություն եմ ցանկանում բոլորիս։։ Թշնամուն մեր ներսում չեմ տեսնում, գայթակղությունն եմ տեսնում եւ ուզում եմ գայթակղություններից եւ արատներից ազգս հեռանա, միանա եւ հասկանա»,-ասաց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը Սարդարապատի հերոսամարտին նվիրված ՈՄԱ- ի միջոցառման ժամանակ։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ