Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին հաշվով ի՞նչ խնդիր էր լուծում ոստիկանության այդ գեր(հիպեր) խայտառակ վարքագիծը. Արթուր Ղամբարյան

Մայիս 29,2024 00:51

Իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Այսօրվա իրադարձությունը ՆԳՆ ցանկացած աշխատակցի բարոյական պատասխանատվության տիրույթում է, և եթե այդ աշխատակիցը դեռեւս ունի նվազագույն ամոթի զգացում, ապա պետք է պահանջի, որպեսզի իր ղեկավարը իրեն, իր ընտանիքի անդամներին և մեզ բոլորիս հստակ բացատրի Կաթողիկոսի ճանապարհը փակելու հանձնարարության իրավաչափ նպատակը. վերջին հաշվով ի՞նչ խնդիր էր լուծում ոստիկանության այդ գեր(հիպեր) խայտառակ վարքագիծը:

Դեպքի կապակցությամբ վրդովված երիտասարդներին նորից հիշեցնեմ՝ Մեր Եկեղեցին «մարսել է» կոմունիստական քաղաքական ռեժիմը, ստալինյան բռնությունները, իսկ մոլագար այլ քաղաքական ռեժիմներին նետել է պատմության աղբամանը։

Այնուամենայնիվ, այսօր զգացինք ոստիկանական «թունավոր ճանճի» խայթոց, որը շատերիս ցավացրեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031