Aravot.am-ի տեղեկություններով՝ «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը կրկին հայտնվել է իրավապահների տեսադաշտում:
Իրավապահների ուշադրությունը հատկապես գրավել են «Տիգրան Ուրիխանյան» յութուբյան ալիքում 2024թ. ապրիլի 24-ին տեղադրված տեսանյութի ընթացքում վերջինիս կողմից արված հայտարարությունները, որոնք, ըստ իրավապահների, բռնության հրապարակային կոչեր են բարձրաստիճան պաշտոնյայի հասցեին:
Դիտարկվում է Ուրիխանյանի արարքին ՀՀ քր. օր. 330 հոդ. 2-րդ մասի 3-րդ կետի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) հատկանիշներով նախատեսված առերևույթ հանցանքին համապատասխան նախնական իրավական գնահատական տալու հարցը:
Կարդացեք նաև