Լրահոս
Օրվա լրահոսը

Մարության. «Կարելի է շնորհավորել «աննախադեպ» լինելու մոլուցքով տառապող իշխանությանը․ նրանք այսօր աննախադեպ խայտառակություն են գրանցել»

Մայիս 28,2024 23:06

Մայիսի 28-ին Սարդարապատում Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է։

Կարելի է շնորհավորել ամեն ինչում «աննախադեպ» լինելու մոլուցքով տառապող իշխանությանը․ նրանք այսօր աննախադեպ խայտառակություն են գրանցել։

Երբեւէ դժվար կլիներ պատկերացնել, որ ազգային կարեւորագույն տոնին Հայաստանի ոստիկանությունը կարող է խոչընդոտել Ամենայն հայոց հայրապետի մուտքը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր։ Այն նույն Սարդարապատի, որը հնարավոր դարձավ նաեւ Առաքելական եկեղեցու գահակալի ոգեշունչ հորդորի ու հայոց հոգեւորականության ակտիվ մասնակցության շնորհիվ։

Հայոց եկեղեցին հայոց մշակութային ինքնության անկյունաքարն է, մեր պատմության բոլոր դրվագներում մեր հովանին եւ ուղեցույցը, աշխարհի չորս ծագերում ապրող հայության հուսալի ապաստանը, մեր պետականության աջակիցն ու պահապանը, եւ ոչ մի այսրոպեական նպատակահարմարություն չի կարող արդարացնել Եկեղեցու հանդեպ անարգ պահվածքը։

Իմ զորակցությունը եւ որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն։

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Հայկ Մարության

Լուսանկարը՝ 2020 թվականի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031