Այսօր` մայիսի 28-ին, Առաջին Հանրապետության և Սարդարապատի հերոսամարտի 106-ամյակի հիշատակի օրը ականատես եղանք սարսափելի և խիստ դատապարտելի իրողության: Ով կմտածեր, որ գալու է մի օր, երբ «հայ ոստիկանը», ուսադիր կրող «հայ սպան» փակելու է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի թափորի ընթացքը դեպի Սարդարապատի հուշահամալիր:
Բառերս անգամ քիչ են բնութագրելու նման արարքը:
«Հայ ոստիկանը», առանց գիտակցումի, սառնասրտությամբ, սանձարձակությամբ, առանց ամոթի ու պատկառանքի սահմանափակում է Ամենայն Հայոց Հայրապետի մուտքը հոգեհանգստյան աղոթքի և հարգանքի տուրք մատուցելու մեր հերոսների հիշատակին:
Կարդացեք նաև
Սարդարապատը մեր փառավոր անցյալի և ներկայի սերունդներին դաստիարակող, կրթող ու ոգեշնչող իրականությունն է, որ միաձուլում է անցյալի ու ներկայի սրբազան ոգին:
Խստորեն դատապարտում ենք ՀՀ ոստիկանության այս անտրամաբանական, անմարդկային, ոչ կառուցողական և մերժելի գործելաոճը:
Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգեւոր տեսուչ եւ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան