Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի խորհրդարանը հաղթահարեց նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն. BBC. com

Մայիս 28,2024 20:01

Այսօր Վրաստանի խորհրդարանը կարողացավ ձայների մեծամասնությամբ հաղթահարել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու վետոն, որը նա դրել էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման վրա: Մոտ օրերս այդ օրենքը կրկին ուղարկվելու է նախագահի ստորագրմանը, բայց այս անգամ նախագահի մերժումից հետո օրենքը կարող է ստորագրել խորհրդարանի նախագահը, որից հետո արդեն օրենքը ուժի մեջ կմտնի։

Այս մասին հաղորդում է BBC-ն:

Հիշեցնենք, որ այս օրենքը, որն ավելի հայտնի է որպես «օտարերկրյա գործակալների մասին» օրենք, ընդունվում էր Թբիլիսիում բազմահազարանոց ցույցերի ֆոնին, վրաց հանրությունը, որը տարիներ շարունակ իրեն համարել է Եվրոպայի, Արեւմուտքի մաս՝ խիստ դժգոհություններ էր հայտնում այս օրենքի ընդունման կապակցությամբ, համարելով, որ այն պարտադրված է Ռուսաստանից: Օրենքի ընդունումը դատապարտել են ԵՄ-ն, ԱՄՆ-ն:

Վետոն չեղարկելու համար հարկավոր էր պառլամենտի 150 պատգամավորներից 76-ի ձայնը: Կողմ քվեարկեց 84 պատգամավոր՝ մեծամասնությունը իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից:

Ընդդիմադիր պատգամավորները դժգոհում են, որ վրացական իշխանություններն այս քայլով փակում են ԵՄ ճանապարհը Վրաստանի առաջ, եւ առաջիկայում գուցե Վրաստանի հանդեպ ԵՄ-ն սանկցիներ կիրառի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031