Լրահոս
Օրվա լրահոսը

Այս օրը հետագայում արձանագրվելու է որպես ամենաամոթալի էջերից մեկը մեր նորանկախ պատմության մեջ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան

Մայիս 28,2024 17:26

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի ֆեյսբուքյան գրառումը

ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ-ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Այս օրը հետագայում արձանագրվելու է որպես ամենաամոթալի էջերից մեկը մեր նորանկախ պատմության մեջ, երբ ուժային կառույցներն ամեն ինչ արեցին՝ խոչընդոտելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի և նրան ուղեկցող հոգևորականների մուտքը Սարդարապատի հուշահամալիր։

Չնայած ոստիկանների, ՊՊԾ մի քանի աշխատակցի և հատկապես սև բերետավորների անհարիր պահվածքին, վազելով և երեք անգամ մի քանի շարքով փակելով մեր դիմացը (չորրորդին արդեն տեղի տվեցին), այնուամենայնիվ, մեզ հաջողվեց բարձրանալ մինչև վերջ, Վեհափառ Հայրապետի առաջնորդությամբ հոգեհանգստյան աղոթք անել և վերադառնալ Մայր Աթոռ։

Հ.Գ. քիչ առաջ կադրերում տեսա, որ հանել են Վեհափառ Հայրապետի ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրից։ Խոսքերն իսկապես ավելորդ են…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031