Լրահոս
Օրվա լրահոսը

Խոչընդոտելով Վեհափառ Հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիր՝ դուք մերժեցիք և՛ Ավարայրը և՛ Սարդարապատը և՛ ինքներդ ձեզ իբրև հայ ազգի զավակներ

Մայիս 28,2024 17:13

Այսօր ծայրահեղ ամոթալի միջադեպ է տեղի ունեցել Սարդարապատի հուշահամալիրում։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության ուղեկցությամբ այցելել է հուշահամալիր, որտեղ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ փորձել են խոչընդոտել Վեհափառ Հայրապետի մուտքը հուշահամալիր։

Սա թերևս ՀՀ Ոստիկանության պատմության ամենաամոթալի էջն է, որը մեզ հիշեցնում է Խորհրդային վարչակարգի կողմից Հայ Եկեղեցու և հայ հոգևորականի հանդեպ սանձազերծված բռնաճնշումները, և տրամաբանական շարունակության մեջ է 2018 թ. հակաեկեղեցական «Նոր Հայաստան նոր հայրապետ» շարժման հետ: Այդ օրերին նույնպես ՀՀ ոստիկանության թողտվությամբ շուրջ չորս օր գրավված մնաց Մայր Աթոռ սբ. Էջմիածնի դիվանատունը փողոցային խաժամուժի կողմից: Ոստիկանության պահվածքին «ամոթալի» բնորոշում տվել ենք նաև այդ օրերին՝ հիշեցնելով, որ օրենքի առաջ են կանգնելու բոլոր կամակատարները։

Այլևս ակնհայտ է, որ իշխող ուժի ղեկավարության հռչակած «Ժողովրդավարության բաստիոնը» շատ արագ վերածվում է բռնապետության: Ցավ է, որ ասվածը հաստատվում է նաև միջազգային համապատասխան կառույցների զեկույցներով և հատկապես երեկ ԱԺ պատգամավորի հանդեպ թույլատրված անմարդկային բռնությամբ:

Սիրելի ոստիկաններ, Դուք ծառայում եք բացառապես օրենքին և ոչ թե անձերի քմահաճույքներին: «Սա մեր ծառայությունն է» ձևակերպումը չի կարող հակասել օրենքին, խախտել բոլոր տեսակի մարդկային և բարոյական նորմերը, առավել ևս դեմ գնալ ազգային-հոգևոր մեր արժեհամակարգին:

Խոչընդոտելով Վեհափառ Հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիր՝ դուք մերժեցիք և՛ Ավարայրը և՛ Սարդարապատը և՛ ինքներդ ձեզ իբրև հայ ազգի զավակներ: Թե՛ հրաման տվողները և թե՛ հրաման կատարողներն այսօր պարզապես ուրացան սեփական ինքնությունը, վաճառեցին և՛ հայրենիքը և՛ ազգը և՛ պետականությունը: Սա գրեթե նույնն է, երբ Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի հոգևոր-մշակութային ժառանգությունը:

Հարց տվեք ինքներդ ձեզ որքանո՞վ հայ գտնվեցիք այսօր, որքանո՞վ էր ազգային Ձեր կեցվածքը: Արտաքին թշնամին այդքան խորը չէր կարող վիրավորել մեր ազգային ինքնասիրությունը, որքան Դուք այսօր:

Հասկացե՛ք, որ նույն ազգի զավակներն եք, նույն Եկեղեցու անդամները: Արդ՝ զգույշ եղեք աստվածամարտ և ազգադավ լինելուց:

Տ․ Գևորգ եպիսկոպոս ՍԱՐՈՅԱՆ

Հայ առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031