Տեղացած հորդառատ անձրևներից առաջացած փլուզումների հետևանքով, Ախթալա քաղաքից հղի Գ. Խաչատրյանին մեծ դժվարությամբ Ախթալայի ԱԿ կողմից կազմակերպվել է տեղափոխում մինչև Ջիլիզայի անցակետ, որտեղից Ալավերդու Բժշկական Կենտրոն ՓԲԸ ամենագնաց շտապ օգնության բրիգադան դիմավորել և տեղափոխել է Ալավերդու ԲԿ։ Պտղի շահերից ելնելով, անմիջապես կատարվել է կեսարյան հատում, ծնվել է 3760 քաշով և 53 հասակով առողջ տղա։ Մայրն ու նորածինը գտնվում են բժիշկների հսկողության տակ՝ առողջ ու անվնաս։
Ալավերդու Բժշկական Կենտրոն ՓԲԸ-ում ներկա պահին հսկվում է ևս մեկ հղի Ճոճկան բնակավայրից։ Մ. Հախվերդյանը նշում է, որ անտառով՝ մեծ դժվարություններ հաղթահարելով հասել են ԲԿ և սպասում է իր առաջնեկին։
Ալավերդու բժշկական կենտրոն
Կարդացեք նաև