Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասել են՝ բարեգործական միջոցառում է, չի իմացել անգամ, որ դրես կոդ կա». Սոնա Շահգելդյանի մայրիկը՝ Աննա Հակոբյանի օգնականի փարթիի մասին

Մայիս 28,2024 16:44

Աննա Հակոբյանի օգնական, «Պերֆեկտ TV»-ի տեսանյութերի տեքստերը կարդացող Ստելլա Սարուխանյանը «Սև ու սպիտակ» անվանումով մի միջոցառում էր կազմակերպել, որին մասնակցել էր նաեւ Աննա Հակոբյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրը, ՔՊ-ական Գնել Սարգսյանը եւ այլք: «Միասնական ազգ» բարեգործական հասարակական կազմակերպության այս ՄԵՆՔ/ MENQ նախաձեռնության հավաքը կայացել է մայիսի 27-ին, երբ դեռ ջրհեղեղ էր Տավուշի եւ Լոռու մարզերում:

Սոցցանցերում թիրախավորվել է այդ միջոցառմանը մասնակցած երգչուհի Սոնա Շահգելդյանը, որի լուսանկարներից մեկը տարածվել էր ֆեյսբուքում:

Aravot.am-ը մեկնաբանության համար կապվեց երգչուհու հետ: Նա ասաց, որ բոլոր լրագրողներին հարգում է, բայց չի ցանկանում որեւէ մեկնաբանություն անել: Նշեց նաեւ, որ ինքը երբեք փարթիների չի գնում, մասնակցում է միայն բարեգործական համերգների:

Սոնա Շահգելդյանի մայրիկը՝ Անահիտ Շահգելդյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ մեկ ամիս առաջ Սոնային այդ միջոցառմանը հրավիրել է «Աստղածնունդ» հաղորդման վարող Արայիկ Համբարձումյանը, ասել է բարեգործական համերգ է, եւ Սոնայի ծանոթներից՝ բարեգործական միջոցառումներ նախաձեռնող Կարինեի ծննդյան օրը:

«Սոնան անգամ չի իմացել, որ դրես կոդ կա, կանանց հագուստը պետք է սպիտակ լինի, տղամարդկանց հագուստը՝ սեւ, ինքը սեւ հագուստով է գնացել, չի իմացել, թե ովքեր են հրավիրված… Այդ միջոցառումը, կարծեմ ժամը 2-ին է սկսվել, ինքը ժամը 5-ի կողմերն է գնացել: Իր բալիկի հետ գնացել, երգել ու եկել է: Հերոս մայրեր են նստած եղել, իրենց համար է երգել: Միջոցառման վարողն ասել է, որ Կարինեի ծննդյան օրն է, ով բարեգործ կին է, ում հրավերով Սոնան բարեգործական միջոցառումների ժամանակ անվճար երգում է… Ամիսներ առաջ էլ 44-օրյա պատերազմի մասնակիցներից՝ ձեռք ու ոտք կորցրած մի տղայի հարսանիքին է Սոնան Կարինեի հրավերով գնացել ու երգել բարեգործական հիմունքներով:

Իսկ այդ օրը Սոնան երգել է ազգագրական շարաններ, վերջում էլ՝«Ես քո զավակն եմ Հայաստան», նվիրել է հերոսների մայրերին ու թողել եկել է… Այնտեղ տարբեր բնագավառի մարդիկ են եղել, բայց մենք ոչ մեկի հետ առնչություն չունենք, Սոնան նեյտրալ (չեզոք.-խմբ.) մարդ է: Միջոցառման վարողն ասել է՝ բարեգործական միջոցառում է, քեզ շատ են սիրում, ուզում են, որ դու երգես, այդ կինն էլ շատ լավ կին էլ (Կարինեն-Գ.Հ.), միշտ զինվորներին օգնում է, դրա համար է գնացել Սոնան»:

Անահիտ Շահգելդյանը հավելեց. «Երեկ երեկոյան է Սոնան իմացել, որ զոհեր ունենք, ու որ ահավոր բան է տեղի ունեցել: 44-օրյա պատերազմից հետո ինքը չի երգել, տարբեր միջոցառումներ են արել, չի մասնակցել: Մենք ամեն օր լաց ենք լինում, թե ինչ տղաներ ենք կորցրել…Սոնան իր ծննդյան օրը՝ փետրվարի 14-ին համերգ էր դրել, բայց քանի որ այդ օրը զոհեր ունեինք, այդ համերգն էլ է հանել: Ասում էր՝ չեմ կարող երգել, զոհեր ենք ունեցել…»:

Անահիտ Շահգելդյանը հավելեց, որ Սոնան հերոս մայրերին նվիրված նոր երգ ունի, որ գրել է Մարինե Գյուլումյանը, տեսահոլովակն արդեն նկարվել է եւ առաջիկայում կկայանա պրեմիերան:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031