Այս պահին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատում է՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Այնտեղ զորահանդես է:
Փաշինյանը հանդիսավոր կարգով ողջունեց ՀՀ զինված ուժերին, ներկաներին ու շնորհավորեց տոնը՝ ասելով. «1918-ի մայիսի 28-ին մենք առաջին անգամ ունեցանք ՀՀ անունով պետություն: Այդ պետությունը սակայն, որքան էլ երազած, երկար կյանք չունեցավ, ընդամենը 2 տարի եւ դրա պատճառներից մեկը թերեւս այն էր, որ երբ ասում ենք հայ ժողովրդի երազանք, հաճախ նկատի ենք ունենում իրենց վերնախավ համարող խմբերի երազանքները: Երբ ասում ենք՝ ժողովրդի իշխանություն, հաճախ նկատի ենք ունենում իրենց վերնախավ համարող խմբերի իշխանությունը: Եվ երբեմն, նույնիսկ հաճախ ժողովրդին կառավարող ու թելադրող զանգվածի դեր է վերապահվում: Բայց Հանրապետությունը ժողովրդի մասին է, այն պետական միավորումն է, որ ստեղծվում է ներքեւից, անհատի՝ քաղաքացի դառնալու ճանապարհով:
Հանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի, անհատի, քաղաքացու, ոչ թե իրեն վերնախավ համարող մեկուսացած խմբերի երազանքներին եւ պատկերացումներին համահունչ, որ չստացվի այնպես, որ ժողովուրդը գտնվի ՀՀ-ում, բայց երազի մեկ այլ երկրում ապրելու մասին, ինչպես երկար տարիներ պատահել է մեր հանրապետությունների հետ: Մեր խնդիրն է մեր հանրապետությունը մեր ժողովրդի երազանքներին համապատասխանեցնելն է ոչ թե կենացներին, ոչ թե վերնախավ համարող մեկուսացած խմբերի կողմից թելադրվող շինծու տեքստերին, այլ քաղաքացու, իրական ժողովրդի կարիքներին, նպատակներին համապատասխանեցնելը:
Ինչ ուզում մարդը, քաղաքացին: Մարդը ուզում է ապրել, ոչ թե տառապել: Ուզում է վայելել կյանքը եւ ոչ թե ճգնել, սիրել ու սիրված լինել, ապրել ազատ, բարեկեցիկ, մարդը ուզում է ապրել խաղաղ եւ արժանապատիվ միջավայրում եւ այս նպատակին պետք է ծառայի պետությունը»:
Կարդացեք նաև
Վերջում նա հայտարարեց՝ հասնելու ենք մեր ավետյաց երկրին:
Հիշեցնենք, որ Բագրատ սրբազանն իր աջակիցների հետ գիշերել էր Սարդարապատում ու ասում էր՝ թող փորձի Փաշինյանը գալ: Նրանց ներկայության ժամանակ վարչապետն այդպես էլ չեկավ: Վերադառնալով Երեւան՝ սրբազանը հայտարարեց, որ այսուհետ իրենք են օրակարգ թելադրում՝ նկատի ունենալով այն, որ Փաշինյանը, իրենց հետ չառերեսվելու համար, խուսափեց մայիսի 28-ին այցելել Սարդարապատ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կը կարծէինք որ այլեւս անկարելի է, սակայն այս յատուկ պարագային, հասանք անհեթեթութեան, էական ինքնահակասութեան, նոր գագաթնակէտի մը:
Ասում է՝ երազանքը տեղ չի հասցներ, իրականն է միայն կարեւորը:
Բայց ասում է թէ, ահա՛ օրինակ մը՝ առաջին Հայաստանի Հանրապետութիւնը: Որ երազանք մըն էր: Եւ դրա համար, տեւեց միայն երկու տարի:
Բայց… օղլում… եթէ այդ առաջին ՀՀ-ն, քու իսկ ըսածովդ՝ երազանքի արտադրանք՝ Առաջին ՀՀ-ն, չգոյանար, հիմա գոյութիւն չէր ունենար այժմու ՀՀ-ն, քու « իրական» ՀՀ-դ !
Այսինքն, քո այս ՀՀ-դ, Հայոց ազգային երազանքի արդիւնքն է:
Մ. Հայդուկ Շամլեան