Քիչ առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը փորձել է Առաջին Հանրապետության տոնի առթիվ մտնել Սարդարապատի հուշահամալիր ու ծաղիկ խոնարհել, սակայն ոստիկանները Վեհափառին ու նրա հետ այցելած հոգեւորականներին փորձում էին խոչընդոտել՝ շղթա կազմելով ու հրելով: Նման բան երբեւէ չէր եղել, որ կաթողիկոսին թույլ չտային մտնել հուշահամալիր:
Հիմա վարչապետ Փաշինյանի այցն է նախատեսվում:
Հիշեցնենք, որ Բագրատ սրբազանն իր աջակիցների հետ գիշերել էր Սարդարապատում ու ասում էր՝ թող փորձի Փաշինյանը գալ: Նրանց ներկայության ժամանակ վարչապետն այդպես էլ չեկավ:
Կարդացեք նաև
Վերադառնալով Երեւան՝ սրբազանը հայտարարեց, որ այսուհետ իրենք են օրակարգ թելադրում՝ նկատի ունենալով այն, որ Փաշինյանը, իրենց հետ չառերեսվելու համար, խուսափեց մայիսի 28-ին այցելել Սարդարապատ, ամեն տարվա պես:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ