«Գնալով Սարդարապատ՝ կարեւոր արձանագրում ենք արել, որ այլեւս մեր երկրում ասելիք թելադրողը, օրակարգ թելադրողը մենք ենք: Մեզ որեւէ կերպ, որեւէ բան հետ չի պահելու էդ ճանապարհից, որպեսզի ճշմարտության կողմը հաղթանակի»,- այսօր Սարդարապատից վերադառնալով՝ Հանրապետության հրապարակում հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը:
Նա հայտարարություն արեց. «Վաղը առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սուրբ Աննա եկեղեցու բակում, անելիք ունեք: Այլեւս չենք տարածվելու որեւէ տեղ եւ մեր գործողությունները լինելու ենք միասին: Չեմ ասի՝ ինչ ենք անելու: Դեռ չենք ասել՝ «дети» անունով մեքենաները հայտնվում են այդ տեղերում»:
Իսկ այսօր Բագրատ սրբազանը հորդորեց նստել մեքենաները ու ազդանշան տալ. «Երեկ մեր տղային, որը չի ուզում ներկայանալ, ազդանշան տալու համար ծեծել են, ջարդել են գլուխը եւ հիմա մենք, ի աջակցություն մեր տղային, ազդանշան տանք, թող իմանան, որ որեւէ արգելք չկա, մեր քաղաքը ազդանշաններով լեցուն քաղաք է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ