«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը
Մայիսի 28-ը հայի գիտակցական հասունության և գիտակցական պայքարի խորհրդանիշն է։
Մենք ունեցանք մայիսի 28, մենք ունեցանք Առաջին Հանրապետություն, որովհետև զրկանքներ ու անմարդկային դաժանություններ տեսած հայ ժողովուրդն այլևս որոշեց ապրել, ոչ թե գոյատևել, պայքարել, ոչ թե հպատակվել, շարժվել առաջ, ոչ թե թուլանալ ու ընկրկրել դժվարություններից։
Շնորհավոր Հայաստանի Առաջին Հանրապետության օրը։