Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեր սրբազան պարտքն է հաջորդող սերունդներին փոխանցել ազատ, անկախ, ժողովրդավար ու բարգավաճող Հայաստան. ՍԴՀԿ

Մայիս 28,2024 14:03

Անկախ պետականությունը յուրաքանչյուր ազգի համար արժանապատվության ու ազգային մշտամնա արժեքների պահպանման գրավականն է։ Իր բազմադարյա պատմության ընթացքում հայ ժողովուրդը կերտել է հզոր պետականություն, բայց նաև ճաշակել է պետականության կորստի չափազանց ծանր իրականությունը։

Ցավոք, մեր հայրենիքի անբարենպաստ ու վտանգաշատ աշխարհագրական դիրքը շարունակաբար ստեղծել է գոյաբանական բազմաբնույթ խնդիրներ ու սպառնալիքներ։ Ու հակառակ այդ իրողությունների, փյունիկի պես հառնել ենք մենք ամեն անգամ ու ի հեճուկս մեր լիակատար կործանումն ու անհետացումը երազող ոսոխների` հաղթանակել է Հայ ժողովրդի անկոտրում կամքն ու վերապրելու աննկարագրելի վճռակամությունը։ 1918 թվականի մայիսի 28-ին յոթը դարերի խավարից հետո նորից առկայծեց ու պետականակերտության լույսերի մեջ շողշողաց հինավուրց ու առասպելական Երկիր Նայիրին։

Որպես Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսամարտերով կերտված անկախ պետականության ժառանգորդներ, այսօր մեր սրբազան պարտքն է պաշտպանել այն արտաքին և ներքին բոլոր սպառնալիքներից ու հաջորդող սերունդներին փոխանցել ազատ, անկախ, ժողովրդավար ու բարգավաճող Հայաստան։

ՍԴՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031