Shamshyan.com. Երեկ՝ մայիսի 27-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ժամերի ընթացքում բացահայտել են Օձուն գյուղում տեղի ունեցած սպանությունը:
Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարզի ոստիկանապետը օպերատիվ տեղեկություն է ստացել, թե ով է ենթադրյալ սպանություն կատարողը և որտեղ է նա գտնվում, ու րոպեներ անց ոստիկանության օպերատիվ խումբը մեկնելով նշված հասցե հայտնաբերում է կասկածյալին ու նրան բերման ենթարկում ոստիկանության Թումանյանի բաժին:
Արդեն տեղում հարցերի ճնշման տակ կասկածյալը, ով Լոռու մարզի բնակիչ 27-ամյա Սոֆյա Կ.-ն է, խոստովանում է արարքը ու հայտնում, որ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հողը փխրեցնելու համար նախատեսված բրիչով (փոցխ) հարվածներ է հասցրել Լ. Խեչումյանին, ինչից հետո, նրան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
Քննիչի որոշմամբ Սոֆյա Կ.-ն ձերբակալվել է:
Կարդացեք նաև
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կինը նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված՝ բնակարանային գողություններ կատարելու համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 27-ին սպանություն էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Օձուն գյուղում սպանություն է տեղի ունեցել։
Ժամանած ոստիկանները նշված տան միջանցքում, գլխի շրջանում ստացած հարվածի հետքերով, հայտնաբերել էին նույն տան բնակիչ 64-ամյա Լ. Խեչումյանի դին։
Լուսանկարը՝ Էդիկ Սիմոնյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: