«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում արձագանքեց ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանին, որը Բագրատ սրբազանի հասցեին ասել էր՝ «Ֆաշիստ, դու ո՞վ ես, որ որոշես՝ ով հայրենիք ունի»։ Բագրատ սրբազանն ավելի վաղ հայտարարել էր, որ «Սարդարապատ կարող է գալ նա, ով հայրենիք ունի»։
«Ես չեմ որոշել՝ ով հայրենիք ունի, ասել եմ՝ կարող են գալ նրանք, ովքեր հայրենիք ունեն։ Սխալ բա՞ն եմ ասել, որոշե՞լ եմ՝ դու հայրենիք չունես, դու ունե՞ս։ Խելք չունեն, այդ մեկը հաստատ գիտեմ, ոչ խելք ունեն, կենսագրություն էլ չունեն, դա էլ կարող եմ ասել։ Եթե դրա համար կասեն՝ ֆաշիստ, թող ասեն, բայց ոչ խելք ունեն, ոչ կենսագրություն ունեն, ոչ էլ ձգտում ունեն, ոչ իղձ ունեն, ոչ երազանք։ Իրենց երազանքները սահմանափակվում են Ավան թաղամասի տներով, Երազ թաղամասի տներով, խոշոր մեքենաներով, թիկնապահները բռնեն՝ մարդկանց վրա թքելով»,- ասաց Բագրատ սրբազանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Չգիտեմ, աղջնակը խելք ունի, թե ոչ, բայց կենսագրություն ունի. Վիքիպեդիայից եմ իմացել (https://en.wikipedia.org/wiki/Maria_Karapetyan): Օրինակ, «She is a feminist and known for her support of the Armenian LGBT community»: Հայերենում այս նախադասությունը չկա, երևի բացառապես իր արտասահմացի շեֆերի համար է: Կամ. «Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 30-րդ նստաշրջանի ընթացքում… ելույթ ունենալով հայտնել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը»: Սա էլ անգլերեն տարբերակում չկա. երևի սա էլ տեղի շեֆերի համար է: Եթե հետևենք «Խելոք գառը երկու մոր ծիծ կուտի» ասացվածքին, ապա կարող ենք ասել, որ աղջնակը խելք էլ ունի: