Տավուշը հանուն հայրենիքի շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանի ուղերձը Հայաստանի առաջին հանրապետության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Համազգային պայքարի հարազատ ընկերներ,
Առաջին Հանրապետությունը ձևավորվեց պատմական բարդ ու բախտորոշ շրջանում։
Մայիսյան հերոսամարտերի արդյունքում դարավոր դադարից նորից կարողացանք ձևավորել հայկական նորանկախ պետությունը։ Հուսալքության հաղթահարումը և պայքարի կամքը կանխեց թշնամու հարձակումը և բեկեց իրողությունների ողջ շղթան։
Կարդացեք նաև
Բաշ֊Ապարանի, Ղարաքիլիսայի և Սարդարապատի հերոսամարտերը հավաստեցին այն պատմական ճշմարտությունը, որ հաջողությունն անխուսափելի է, եթե կա հավատք և հարատև պայքար։
Այսօր էլ մեզ համար պատմական է պահը դասեր առնելու հերոսական անցյալից և ոգեկոչվելու նոր հաղթանակներով ու ապագայի լավագույն տեսիլքով: