Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք գաղտնալսում են, իրենց էլ հաղորդում ներկայացնե՞նք, գողին ասենք՝ գնա գող բռնի՞»․ Բագրատ սրբազան

Մայիս 28,2024 11:28

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իրեն գաղտնալսելու փորձին։

Հայտնի է դարձել, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ոչ թե սրբազանին ապօրինի գաղտնալսելու, այլ՝ սարք տեղադրողին հոգեկան տառապանք պատճառելու համար։

«Եթե գաղտնալսում չկար, ինչո՞ւ էր Կենտրոնի ոստիկանության պետն իր ընկերակիցներով այդպես գալիս շրջապատում՝ 1,5, գրեթե 2 ժամ թույլ չտալով ոչ մեկին այնտեղ լինել, հեռաձայնում էր կենտրոնի պատասխանատուին»,- ասաց նա։

Հարցին, թե ասում են՝ իրենց կողմից հաղորդում չի ներկայացվել, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Ինչո՞ւ պետք է հաղորդում ներկայացվի, իրենք անում են, իրենց էլ հաղորդում ներկայացնե՞նք։ Գողին ասենք՝ գնա գող բռնի՞։ Մարդիկ դուռը չեն բացել, որ գնանք ստուգենք։ Հաղորդում տվել ենք, ոստիկանը եկել է, ասել ենք՝ ներսում գաղտնալսում է, փաստը ցույց ենք տվել, ձայնը լսե՞լ է, հո մենք չենք հնարել դա։ Տղաներն ասել են՝ եթե սխալմունք կա, պատրաստ ենք ներողություն խնդրելու։

Մեր աղջկան էլ, եթե ինքն է, շատ եմ ցավում, ես իրեն շատ լավ եմ ճանաչում, ինձ համար հարազատ մարդ է եղել, նորից մնում է հարազատ, խնդիր չկա՝ Հեղինեն է, եթե լուսանկարներում ինքն է։ Առաջին անգամ տեսնելուց ինձ ասացին, որ ինքն է, ես մերժել եմ, ասել եմ՝ անհնար է դա, կարող է նման է։ Հիմա էլ մարդկայնորեն չեմ կարողանում հավատալ, շատ հարազատ մարդ է ինձ»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031