Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձում են այս քայլով վախեցնել մեզ` արցախցիներիս, բայց որևէ արցախցի իրեն իջևանցուց, երևանցուց, վանաձորցուց չի տարբերում. Մետաքսե Հակոբյան. «Հրապարակ»

Մայիս 28,2024 11:07

Արցախցիները կրկին իշխանության թիրախում են հայտնվել: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանն է տնային կալանքի ենթարկվել, իսկ Ստեփանակերտի ու Մարտակերտի քաղաքապետները կալանավորվել են: Նրանց բոլորին միանման մեղադրանքներ են առաջադրվել` փոխադրամիջոցները Արցախից Հայաստան բերելու եւ շահագործելու համար, դա դիտել են որպես պետությանը, այս պարագայում` Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը պատճառված վնաս եւ բավական չէ քրեական գործեր են հարուցել, նաեւ պետական նախկին պաշտոնյաներին, Արցախից բռնի տեղահանված համայնքապետերին 8 ամիս անց կալանավորել են: Անգամ չեն կանչել` պահանջել այդ մեքենաները, միանգամից կալանքի են տարել: Մինչդեռ Արցախից բերված մնացած ավտոպարկը ամիսներ շարունակ արեւի ու անձրեւի տակ փչանում է` ոչ մեկը դրանք չի օգտագործում:

Այն, որ այս իշխանությունների համար խափանման միջոց կալանքը ընդդիմադիրների դեմ մահակ է` պատժամիջոց, այլևս անառարկելի փաստ է, սակայն հարցը նրանում է. ինչո՞ւ հենց այսօր և ինչո՞ւ նման անհեթեթ մեղադրանքներ: Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային ասում է. ««Անի գրանդ» հյուրանոցում օրեր առաջ վերոնշյալ քաղաքապետերը հանդիպել են: Այս իշխանություններն ամեն ինչին շատ լավ հետևում են ու գիտեն, որ տվյալ համայնքի ղեկավարները մեծ սեր ու հարգանք վայելող մարդիկ են առաջին հերթին, ուստի նրանց ձայնը լսելի է: Նրանք ենթադրել են, որ այս մարդկանց պայքարին շատերն են միանալու, զուտ այն բանի համար, որ շատերն են սիրում, վստահում, հավատում նրանց, որոշել են կալանքի տակ պահել, այդքան մի բան: Տրամաբանությունն այդտեղ է տանում, սա ուղիղ քաղաքական հետապնդում է: Իրավական տեսանկյունից էլ է սա խայտառակ գործ, ոչ մի բան օրինաչափ չէ: Փորձում են այս քայլով վախեցնել մեզ` արցախցիներիս, բայց որևէ արցախցի, ով պայքարի է դուրս գալիս, որևէ մեկից չի վախենում: Ինչո՞ւ, որովհետև արցախցին իրեն իջևանցուց, երևանցուց, վանաձորցուց չի տարբերում: Հայրենիքը ձեռքներիցս գնում է, սա հայի պայքար է, իսկ հայ մարդը չի կարող ուղղակի նայել` դիտորդի նման, թե ինչ է կատարվում: Մարդկանց վախեցնելու փորձ անելով, հակառակ էֆեկտն են ստանում, այնպես են անում, որ մարդիկ ոչ մի անգամ հետքայլ չանեն ու պայքարն ավելի վճռական փուլ տանեն», – ասում է Հակոբյանը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031