Մայիսի 28-ի վաղ առավոտյան, ՆԳՆ Սյունիքի փրկարար ծառայության աշխատակիցները Կապանի Դավիթբեկ թաղամասի բնակելի շենքերի տարածքում իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ։
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին, ժամը 22.15-ի սահմաններում, շենքերի արանքում գտնվող ժայռից փլուզում էր տեղի ունեցել, մասնակի վնասվել է բակում կայանած մեկ ավտոմեքենա։
Կարդացեք նաև
Ըստ մասնագետների, ավտոտնակում կայանված ավտոմեքենան նույնպես կվնասվեր, եթե փլուզման զանգվածի ճնշումը տանիքին երկար մնար։ Փրկարարները հասցրին ժամանակին հեռացնել զանգվածը։
Ըստ Սյունիքի փրկարար ծառայության տրամադրության տեղեկության՝ մոտ 40-50 խմ քարաթափում է տեղի ունեցել։ Այս պահին տարածքում կատարվում են մաքրման աշխատանքներ։
Մանրամասները տեսանյութում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ