Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները պղծել են Բերդաձորի զոհված ազատամարտիկներին նվիրված հուշահամալիրը

Մայիս 28,2024 09:55

Monumentwatch.org Ադրբեջանցի բլոգեր Քյամրամ Ռազմովարը, որը համացանցում աչքի է ընկնում հայատյացությամբ, հայերի նկատմամբ ծաղրական տեսանյութերով և անհանդուրժողականության քարոզով, օրեր առաջ տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, որ ադրբեջանցիների կողմից պղծված է 51-րդ գումարտակի զոհված ազատամարտիկների հուշահամալիրը։ Հուշարձանը ներկված է կարմիր ներկով, պղծված տարբեր գրություններով, քանդված են ներքևի հատվածները։

Մեր արձագանքը

Եվրոպական Խորհրդարանի կողմից 2022 թվականին ընդունված 2582-րդ՝ «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը, որտեղ Եվրոպական խորհրդարանը Ադրբեջանին պարտավորեցրել էր ապահովել հայկական ժառանգության տարածքներում ցանկացած միջամտության բացառումը՝ պահպանել ժառանգության իսկության սկզբունքները, իսկ վերականգնման աշխատանքները կատարել բացառապես այդ սկզբունքին համաձայն։

Հուշարձանի պղծումը խախտում է նաև ժառանգության մշակութային կարևորության չափանիշը՝ հաստատված Բուրրայի (Ավստրալիա, ԻԿՕՄՕՍ) 1999 թ. կանոնադրությամբ: Եվ այստեղ, պատմական ապացույցների ոչնչացման հետ կապված հարկ է նշել, որ ըստ մշակութային կարևորության չափանիշի, ժառանգության պատմական արժեքի պահպանում նշանակում է, թե ինչպես են պահպանված արժեքի պատմական ապացույցները (Բուրայի խարտիա, հոդված 2.3)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031