Լեմկինի ինստիտուտը խորապես մտահոգված է արցախցի քաղբանտարկյալների Ադրբեջանում ապօրինի բանտարկության կապակցությամբ։
Ինստիտուտի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Մենք կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել և կոչ ենք անում Ադրբեջանի նախագահին ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայերին։ Նրանց կալանավորումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։
Ստորագրելով այս միջնորդությունը՝ դուք կարող եք քայլեր ձեռնարկել Բաքվի կողմից պահվող արցախահայերի, ինչպես նաև Ադրբեջանում հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների իրավունքները վերականգնելու համար, որոնցից ոմանք տարիներ շարունակ անօրինական են պահվել»:
Կարդացեք նաև
Միջնորդագիրը կարող եք ստորագրել՝ այցելելով https://freearmenianprisoners.com