ՆԳՆ-ն հայտարարել է, թե այսօր «կարմիր բերետավորների» խմբի կողմից մարդու ծեծի ու նվաստացման ենթարկելու դեպքից հետո 1 ոստիկանի լիազորություններ դադարեցվել են ծառայողական քննության արդյունքում:
Ու՞…
Այս ոստիկանները պետք է ենթարկվեն քրեական պատժի, այլ ոչ թե «թեման փակելու» համար ընդամենը 1 ոստիկան ազատվի աշխատանքից: Դեռ մի հատ էլ անուն չեն նշել, որ ավելորդ խնդիր չունենան, թե կոնկրետ ով հարվածեց, ինչ հայհոյեց, բա մյուսների հա՞րցը և այլն:
Կարդացեք նաև
Կից տեսանյութում կոնկրետացված երևում են մարդու նկատմամբ հանցանք կատարող ոստիկանները: Նրանց բոլորի արարքներին պետք է տրվի քրեաիրավական գնահատական, հարուցվի քրեական հետապնդում, ու ապահովվեն մեղադրական դատական ակտի հիմքեր:
Ակնհայտ է, որ քաղաքական որոշում է կայացվել 1 ոստիկանի «զոհ տալով»` խուսափել քրեական հետապնդումից ու մյուսների քրեական պատասխանատվությունից: Դրա համար էլ կայծակնային արագությամբ որոշում է կայացվել. ուրիշ դեպքերում ամիսներ է տևում:
Սա կոնկրետ հանցագործության քաղաքական հովանավորություն է, որն ավելի սանձարձակ է դարձնում «կարմիր բերետավորներին», «դամոկլյան սրի» ուժով նրանց կախված պահում քաղաքական իշխանությունից. այս կերպ է նաև ոստիկանը սկսում ծառայել ոչ թե պետությանը, այլ քաղաքական իշխանությանը:
Այսօրվա դեպքի հետ կապված մանրամասները մենք ուղարկելու ենք միջազգային գործընկերների` հարցը դնելով նրանց մշտադիտարկման ներքո:
Տեսանյութը` «Սրբազան պայքար» տելեգրամյան էջից:
Արման Թաթոյան
Դիմում եմ Արման Թաթոյանին, որ Ա-ն ասելուց հետո պետք է նաև Բ-ն ասել։ Այսինքն փաստաբանների կողմից համապատասխան մարմիններին անհրաժեշտ է հայցեր, դիմումներ ներկայացնել կադրերում երևացող բոլոր կարմիր գլխարկավոր գիշատիչների անօրինական գործողությունների վերաբերյալ և համառորեն հասնել նրան, որ ցուցարար խոշտանգող այդ ամբողջ ոհմակը քրեական պատժի ենթարկվի։
Հայ ոստիկանի համազգեստ հագած այս քրեական տարրերը բոլոր իշխանությունների ժամանակ էլ նույն վայրագություններն են գործել։ Վերջապես մի օր պետք? է պատժվեն, որպեսզի նման երևույթներ այլևս չկրկնվեն։