Այսօր անհնազանդության գործողությունների ժամանակ ոստիկանները ՀՅԴ գրասենյակի մոտ դաժան ծեծի են ենթարկել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին, ապա տեղափոխել անհայտ ուղղությամբ:
Արամ Վարդեւանյանը տեղեկացրել էր, որ անձամբ է հաղորդում ներկայացրել դատախազություն ու քրեական վարույթ պետք է հարուցվի ծեծող ոստիկանների նկատմամբ՝ խուլիգանության ու նման գործելաոճի համար:
Ավելի ուշ ՆԳՆ-ն հայտնեց, որ կատարված խուլիգանական դեպքի առթիվ մեկ ոստիկանի լիազորությունները դադարեցվել են:
Մինչդեռ հայտնի են բռնություն գործադրած, հայհոյած ու խուլիգանություն արած ոստիկանների անունները: Այդ գործողություններին մասնակցել են Գեւորգ Մկրտչյանը, Արթուր Ղազարյանը, տեսախցիկը ֆիքսել է նաեւ մյուսների դեմքերը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Բորենիներ – գիշատիչ կաթնասուններ են, համաշխարհային բնակլիմայական փոփոխությունների պատճառով տարածված են նաև մեր հանրապետության այն շրջաններում, որտեղ նրանց համար կա կերի լավ բազա: Իրենց մորֆոլոգիայով և պահելաձևով ավելի նման են շնազգիներին (նկատի է առնվում՝ շնություն անողներից ծնվածներին): Զոհի վրա հաձակվում են մեծ խմբերով, իսկ երբ միայնակ են՝ չափազանց վախկոտ են և ագրեսիվության նշույլ անգամ չեն դրսևորում: Գլխի վերևի հատվածի մորթին հասունացման սկզբնական շրջանում սև է, իսկ հասունացումից հետո, ագրեսիվության հորմոնների ավելանալու արդյունքում՝ մորթու այդ հատվածը դառնում է կարմիր: Բորենիների ոհմակի առաջնորդը սովորաբար լինում է ավելի տարեց, ավելի հաստ վզով և ոհմակի անդամներից ամենաագրեսիվը:
Վերջին տարիներին այդ գիշատիչների քանակը մեր հանրապետությունում կտրուկ ավելացել է, քանի որ օրենսդրությամբ և կառավարության որոշումներով ամրագրվել է նրանց անձեռնմխելիությունը և կրկնապատկվել, եռապատկվել է կերի բազան: