«Ոչ մի բան չի կարելի բացառել, ես, իհարկե, կուզեի մենք ամեն կերպ խուսափեինք բախումից»,- այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց Ավետիք Չալաբյանը:
Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանն ու իր աջակիցները Սարդարապատում են ու պատրաստվում են գիշերել այնտեղ՝ վրանների տակ՝ վաղը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպելու համար:
Չալաբյանն ասաց. «Այստեղ հավաքվելու նպատակը նաեւ նրանում է, որ եթե Նիկոլ Փաշինյանը այցելի Սարդարապատի հուշարձան, ընդհակառակը, հնարավորություն լինի իր եւ Սրբազանի միջեւ երկխոսություն, ի վերջո այդ երկխոսության ընթացքում պետք է հեռանա, որովհետեւ իր իշխանությունը սպառված է: Պետք չի անընդհատ սպառված իշխանությունը երկարաձգել բախումներով, ոստիկանական բռնությամբ, հարկային մարմիններով վախեցնելով, դա միայն երկարացնում է հոգեվարքը, բան չի փոխվելու: Մյուս կողմից էլ նախկինում տեսել ենք՝ ինչպես է այցելում Եռաբլուր, մարդկանց նկատմամբ բռնություն գործադրում, ինչպես է այցելում Ծիծեռնակաբերդ՝ բռնությամբ: Մեր կողմից բռնությունը կարելի է բացառել: Մենք բռնության չենք գնալու, ինքը պիտի ժողովրդին պատասխան տա, ոչ թե ճխլի, տրորի, բռնաբարի, անցնի: Ես համոզված եմ, որ դա իր դեմ է լինելու, ոստիկանները հոգնելու են, բոլորը դիմում գրեն ու դուրս գան»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ