Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խոսելու, ընդունելու, զրուցելու ամբողջ պատմությունը մերժել է նա, ուրեմն մեզ լեգիտիմություն է տվել գործել այնպես, ինչպես ցանկանում ենք». Բագրատ Սրբազան

Մայիս 27,2024 21:14

Այսօր Սարդարապատում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն ասաց, որ «չարիքը և ստի հայրը, որ կանգնած է մեր առջև, ապրում է իր վախի ու սարսափի օրեր»: նա նշեց, որ երեկ, երբ գնացել էին կառավարական ամառանոցներ, այսպես ասած շանս էին տվել Նիկոլ Փաշինյանին հանդիպելու, զրուցելու. «Գնացել ենք իր տան դեմը, հրավիրել որպես գործիչ ու որպես տղամարդ, մերժել է ու մեզ իրավունք է տվել գործել այնպես, ինչպես ուզում ենք:

Խոսելու, ընդունելու, զրուցելու ամբողջ պատմությունը մերժել է նա, ուրեմն մեզ լեգիտիմություն է տվել գործել այնպես, ինչպես ցանկանում ենք»:

Այս գիշեր Բագրատ Սրբազանն աջակիցների հետ գիշերելու է Սարդարապատի մուտքի մոտ՝ վրաններում ու թույլ չեն տալու, որ Փաշինյանը մտնի ներս:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031