Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքն ինձ համար սրբազան չէ, ես լիքը սրբազան ընկերներ ունեմ»․ Արամ Հովհաննիսյանը՝ Բագրատ Սրբազանի մասին

Մայիս 27,2024 20:58

«Խնդրում եմ՝ ոչ մի հարց մի տվեք, ոչ մի հարցի չենք պատասխանում»,- լրագրողների՝ ոստիկանության վայրագ գործողությունների վերաբերյալ հարցերին ի պատասխան ասաց ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։

Նա վստահեցրեց՝ ոստիկանների գործողություններում եթե ոչ իրավաչափ քայլեր լինեն, ծառայողական քննություն կընթանա, կպարզեն ու պատասխանատվության կենթարկեն։ Լրագրողները փաստեցին՝ կադրեր կան, թե ինչպես են ոստիկանները պատգամավոր Աշոտ Սիմոնյանին հարվածում, հայհոյում, ոտքի տակ գցած տրորում, Արամ Հովհաննիսյանն արձագանքեց․ «Վարույթ է հարուցվելու, վարույթի շրջանակներում որոշում կկայացվի»։

Լրագրողների դիտարկմանը՝ ոստիկանությունը գործում է քաղաքական իշխանության հրահանգով, ոստիկանապետն այսպես արձագանքեց․ «Չկա նման բան, ոստիկանությունն իր գործառույթն է կատարում»։ Հակադարձմանը՝ այդ դեպքում ինչո՞ւ են ընդդիմադիր պատգամավորի հետևից մի ամբողջ գումարտակի ծառայողներ գնում, ոստիկանապետն այսպես արձագանքեց․ «Ես չեմ ուզում ասել ոչինչ, ինչ-որ բան եթե եղել է, պիտի տեսնենք՝ ինչի՞ց է եղել։ Դուք կո՞ղմ եք, որ պատգամավորը ոստիկանի մեր քրֆի։ Չի կարելի, էլի այ ժողովուրդ։ Չի կարելի քֆուր տալ»։

Լրագրողները փաստեցին՝ կան տեսանյութեր, երբ ոստիկանը բերման ենթարկելիս հայհոյում, նվաստացնում է, սեռական բնույթի հայհոյանքներ է տալիս քաղաքացուն, ոստիկանապետը կրկնեց՝  եթե նման բաներ կան, անպայման կպատժվեն։ Հիմա դրա ժամանակը չէ։ Լրագրողները նշեցին՝ սա՞ է բարեփոխված ոստիկանությունը, ոստիկանապետը վրդովվեց․ «Բարեփոխված ոստիկանությունը չի կարելի, ասենք՝ էն բեմին կանգնող մարդը ամբախ-զամբախ խոսա։ Թող փարաջան ու խաչը հանի, նոր խոսա։ Հերիք եղավ․ չի կարելի միակողմանի նայել։ Թող չափի մեջ լինի տեր հայրը․․․ մենք եկեղեցականների, սրբազանների, տեր հայրերի մեջ լիքը ընկերներ ունենք, ում հետ էսօր էլ ողջագուրվում ենք, բայց ամեն մարդ թող իր չափն իմանա ու իր գործով զբաղվի, որ բարձրախոսը վերցնում է ձեռը, թող չվիրավորի ոչ մեկին, ոչ մեկ իրեն իրավունք չի տվել․ ոստիկանության աշխատակցին է վիրավորում»։

Ոստիկանապետը, նկատի ունենալով Բագրատ Սրբազանին, լրագրողների հետ զրույցում ասաց․ «Էսօր ինքն ամեն մեկն է դարձել ինձ համար՝ իր՝ ամբախ-զամբախ խոսելով։ Թող չափը ճանաչի»։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ սրբազանի խոսքի՝  խաշլամա ուտելու պա՞հը նկատի ունի ոստիկանապետը, Արամ Հովհաննիսյանը պատասխանեց․ «Ինքը խաշլամա չի՞ ուտում՝ արի ու մի ասա։ Ինքը այսօր փորձում է էժան հեղինակություն լինել, ինքն իրեն էժան է պահում»։

Նա հորդորեց լրագրողներին միակողմանի չլինել․ «Մոտեցեք նույն կերպ տվյալ մարդուն՝ ասում եմ՝ իր փարաջան և խաչը բոլորը հարգում են, բայց դա իրեն թույլ չի տալիս, որ իր չափն անցնի։ Մնացած տեղերում լիքը մեծ հարգանքի արժանի մարդիկ ունենք, որոնց հետ ընկերություն ենք անում, մենք խաչ հարգող, Տիրոջը հավատացող մարդիկ ենք բոլորս։ Միակողմանի եկել, ոստիկանությանն եք դատապարտում․․․ ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ, մի քանի հարց գնացեք, էդ փարաջայով մարդուն տվեք»։ Լրագրողներից մեկն արձագանքեց՝ մենք սրբազանին էլ ենք հարցնում, Արամ Հովհաննիսյանը հակադարձեց․ «Ո՞ւմ՝ երեկ չհրաժարվե՞ց սրբազանությունից։ Ինքն ինձ համար սրբազան չէ, ես լիքը սրբազան ընկերներ ունեմ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Քո նման բռի մարդը «լիքը Սրբազան ընկերներ» չի կարող ունենալ, այ դու հաստատ լիքը սրբազան ուտելիքներ կունենաս, որից էդքան գիրացել ես և քանի որ կարճ բոյ ունես՝ կլորացել ես: Քո կրթությունն իսկի չի բավարարում, որ սրբազանին տեր հորից կարողանաս տարբերես: Դրանից կարելի է ենթադրել, որ ամենայն հավանականությամբ՝ թաղումներից հետո որոշ քահանաների հետ երևի հոգեհացի սեղանի ես նստել ու դրանից ենթադրում ես, թե լիքը Սրբազան ընկերներ ունես:

  2. Սարգիս Զեյթունյան says:

    Վեհափառ ընկերներ էլ ունե՞ ս:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031