Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ մայիսի 25-ին այցելել է Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցման կենտրոն։
Այցի ընթացքում Անահիտ Մանասյանը շրջել է հաստատության տարածքով, ուսումնասիրել խնամքի կենտրոնի շենքային պայմանները, սանիտարահիգիենիկ վիճակը, այդ թվում՝ խոհանոցը, ննջասենյակները, սանհանգույցը, բուժկետը, ծանոթացել՝ խնամք ստացող երեխաների առօրյային, կրթական ու զարգացման ծրագրերին։
Առանձնազրույցներ են տեղի ունեցել երեխաների և անձնակազմի հետ, Մարդու իրավունքների պաշտպանը լսել է նրանց հուզող հարցերը։
Կարդացեք նաև
Քննարկվել են երեխաների կրթության, հանգստի, ժամանցի, շենքային պայմանների բարելավման, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների, այլ իրավունքների ապահովման և դրանց ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված հարցեր:
Այցի ավարտին Պաշտպանը երեխաներին հանձնել է նվերներ։
Մարդու իրավունքների պաշտպանը երեխայի լավագույն շահի ապահովման տեսանկյունից խիստ կարևորում է տարբեր գործոններով պայմանավորված՝ երեխայի խնամքն իր կենսաբանական ընտանիքում ապահովելու անհնարինության դեպքում, այլընտրանքային խնամքի այնպիսի տեսակի ընտրությունը, որը երեխայի համար ապահովում է ընտանեկան միջավայր և երաշխավորում է երեխայի իրավունքները` խնամքի տրամադրման ողջ գործընթացում:
Պաշտպանը հանձնառու է ներդնելու իր մանդատին վերաբերելի ամբողջ գործիքակազմը` առկա խնդիրները լուծելու նպատակով։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ
Փափկասուն տիկին, քո տեղն այս պահին ոչ թե տաքուկ անկյուններում աշխատանքի իմիտացիա անելը պետք է լինի, այլ Երևանի փողոցներում ցուցարարների նկատմամբ բերետավորների իրականացրած ծեծն ու խոշտանգումները դատապարտելը և դրա վերաբերյալ խիստ հայտարարություններ անելը պետք է լինի:
Կարդա ՄԻՊ-ի իրավունքների ու ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ մասին ԲՈԼՈՐ կետերը, հետո թափանցիր խղճիդ խորքերը և որոշիր քո անելիքները: Կամ աշխատիր կոչմանդ համաձայն, կամ էլ գտիր քո խառնվածքին համապատասխանող մի այլ գործ: