ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ նախագահ Աշոտ Սիմոնյանի նկատմամբ մի խումբ կարմիր բերետավորների կողմից կատարված հարձակման, խուլիգանական դեպքի առթիվ միայն մեկ ոստիկանի լիազորություններ դադարեցվել են։
Նման հայտարարությամբ է հանդես եկել ՆԳՆ-ն։
«Մայիսի 27-ին մայրաքաղաքի Հանրապետության փողոցում ԱԺ պատգամավորի և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն, ինչի արդյունքում դադարեցվել են ոստիկանության ծառայողի լիազորությունները»,- նշված է հայտարարության մեջ։