«Ազատություն» – Ռուսաստանը մտադիր է Ստեփանակերտում Գլխավոր հյուպատոսություն բացել և այդ հարցում ակնկալում է Ադրբեջանի աջակցությունը, Մոսկվայում ադրբեջանցի խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը՝ իր խոսքում օգտագործելով Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի ադրբեջանական անվանումը՝ Խանքենդի։
«Իդեալական կլիներ, եթե հյուպատոսությունը բացվեր 2024 թվականին», – նշել է Կարասինը։