Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական մամուլում քիչ չեն կոչերը, որոնցով Փաշինյանին խորհուրդ են տալիս գնալ կոշտ մեթոդների. Տաթեւ Հայրապետյան

Մայիս 27,2024 18:15

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթեւ Հայրապետյանը տելեգրամյան ալիքում տեղեկացնում է

Ադրբեջանական կողմը շարունակում է բազմաթիվ քարոզչական հրապարակումներ անել՝ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման աջակիցներին կոչելով «կրեմլի ագենտներ» և «ռևանշիստներ»։

Միևնույն ժամանակ ադրբեջանական մամուլում քիչ չեն կոչերը, որոնցով Փաշինյանին խորհուրդ են տալիս գնալ կոշտ մեթոդների, ակնհայտ է, որ Փաշինյանը թե՛ ինքն իրեն, թե՛ Հայաստանն առհասարակ դրել է շատ վտանգավոր թակարդի մեջ։

Այս քարոզչական տեսանյութում ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ այսպես կոչված «խաղաղության» իրենց գործընկերը բացառապես Փաշինյանն է, քանի որ հենց Փաշինյանն է ընդունել՝ Բաքվի կամքով, առանց միջնորդների ու տրամաբանության մեր պետության սահմանները ձևախեղելու, ինչպես նաև պատերազմի ու պատերազմի սպառնալիքի ներքո զիջումների գնալու քաղաքականությունը՝ որպես ճշմարիտ ուղի։

Փաշինյանը զիջում է մեր կենսական իրավունքները՝ դրանով իսկ բացառիկ դառնալով Ալիևի համար, քանի որ Ալիևը հոյակապ գիտի, որ իրավունքի տերը մենք ենք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031