Հայաստանում գետերի ջրի մակարդակը 20:00 դրությամբ
Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում 2024 թվականի մայիսի 27-ի ժամը 20։00-ի դրությամբ առավոտյան 08։00-ին դիտված ջրի մակարդակների համեմատ դիտվել է ջրի մակարդակների նվազում. Դեբեդ գետի Այրում դիտակետում 25 սմ-ով, Ձորագետ գետում` 7 սմ-ով, Փամբակ գետում 10 սմ-ով, Տաշիր գետում 48 սմ-ով։
Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում ջրի մակարդակը 2024 թվականի մայիսի 27-ի ժամը 20։00-ի դրությամբ առավոտյան 08։00-ին դիտված մակարդակի համեմատ նվազել է 15 սմ-ով։
Աղստև գետի Իջևան դիտակետում ջրի մակարդակը մայիսի 27-ի 20։00-ի դրությամբ մայիսի 27-ի 08։00-ին դիտված մակարդակի համեմատ նվազել է 20 սմ-ով։
Կարդացեք նաև
Կիրանց գետի ավազանում 2024 թվականի մայիսի 27-ին ժամը 20։00-ին դիտված ջրի մակարդակը առավոտյան 08։00-ի մակարդակի համեմատ նվազել է 5 սմ-ով։
Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ