Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Մեր հաշվարկներով՝ Փաշինյանը Տավուշում Ադրբեջանին տալիս է 5000 քկմ»

Մայիս 27,2024 18:03

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հայելի» ակումբում ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարածով՝ Տավուշի մարզում սահմանազատում արել են 1976 թվականի գլխավոր շտաբի քարտեզով։

«Հորդորում եմ պարոն Փաշինյանին հրապարակել այդ քարտեզը։ Ես մի անգամ հորդորեցի՝ գնաց ԱԺ-ում ինչ որ քարտեզ ցույց տվեց։

Գլխավոր շտաբի քարտեզն այդպես չի լինում։ Հրապարակեք նույնաբար, այնպես, ինչպես կա։ ԳՇ քարտեզներում, գուցե բոլորում, Հայաստան-Ադրբեջան սահմանն ընդհանրապես բացակայում է։ Կան միայն բնակավայրեր։ Եվ եթե մի անուն ադրբեջաներեն է գրված, դա չի նշանակում, որ դա Ադրբեջան է։

Ի՞նչ է տվել։ Այդ հատվածում մեր հաշվարկով տվել է 5000 հեկտար։ Դրանք Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերի դիմաց գտնվող վարելահողերն են՝ մինչեւ հայ-ադրբեջանական իրական սահմանը, ինչպես նաեւ հատվածներ հենց Կիրանց գյուղի գյուղատարածքից։

Այդ հատվածում մենք դեռեւս ունեինք ստանալիք 170 քկմ, մինչդեռ ստանալու փոխարեն 50-ը տվել են։ Այդ հատվածում Հայաստանը պետք է տա նաեւ Կիրանց եւ Ոսկեպար գյուղերի հետեւի անկլավը։ Եվ երբ գա անկլավը, որն ընդհանրապես հայ-ադրբեջանական պրոտոկոլներով ճանաչված է Հայաստանի տարածք։ Այսինքն, միայն այդ հատվածում Հայաստանն Ադրբեջանին կտա 100 քկմ։

Խոսքս ուղղում եմ ժողովրդին։ Ժողովուրդ ջան, սա այն մայմունությունը չի, որ ԱԺ ամբիոնից կանգնեն, ասեն, թե տեսեք, դա է քարտեզը։ Այդպես ոչ մեկը չի տեսնում։ Պաշտոնապես հրապարակեք կառավարության կայքում, որ բացել ու նայել լինի։ Կասկածներ ունեմ, որ դա չի արվում, որովհետեւ սահմանազատում այն քարտեզով, որ տարել էր ԱԺ, դրանից բխել չի կարող։ Իսկ եթե դա ճիշտ քարտեզն է, ապա միշտ էլ ներողություն խնդրելու ժամանակ մենք կունենանք։

Բայց մի ուրիշ հարց էլ կա։ Դու ի՞նչ գործ ունես այդ քարտեզի հետ, երբ կա 1988 թվականի հունվարի 12-ի պրոտոկոլը, որն այդ քարտեզից 12 տարի հետո Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել եւ հաստատել են այդ պրոտոկոլը ինչո՞վ ձեռք չի տալիս քեզ։

Այստեղ ես լուրջ կասկածներ ունեմ։ Նախ, այդ պրոտոկոլները, որ Արմեն Գրիգորյանը գնաց Պետրոս Ղազարյանին հյուր, առանց ամաչելու ասաց, որ այդ պրոտոկոլը չի վավերացվել։ Ես շշմել եմ։ Արմեն Գրիգորյանը շատ հետաքրքիր տիպ է։ Ես հաջորդ կառավարությանը խորհուրդ կտայի տանել ԱԳՆ եւ եթե որեւէ մեկին պետք լինի շշմեցնել, դա նրա բերանով անել, որովհետեւ, երբ ինքը խոսում է շատ անմեղ տեսք ունի։

Այդ քարտեզները վավերացված են։ Այլ հարց է, որ Արմեն Գրիգորյանին եւ Նիկոլ Փաշինյանին Ալիեւը Հիքմեթ Հաջիեւի բերանով, որ երկու օր առաջ ասաց. ի՞նչ քարտեզ, ի՞նչ բան, սահմանազատումը տեղի է ունենում այն գծերով, որն Ադրբեջանը նպատակահարմար է համարում։ Սա է, եւ մի խաբեք ժողովրդին։ Եվ այսքան խաբելու համար դուք պետք է հեռանա ու դատվեք»,-ասաց Հրանտ Բագրատյանը։

 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031