Լրահոս
Օրվա լրահոսը

Աստծուց կանչվածները

Մայիս 27,2024 22:00

Ակսել Բակունց, Ավետիք Իսահակյան, Մանուկ Աբեղյան… մեծանուն հայերի ցանկը թերեւս կարելի է անվերջ թվարկել, երբ սերտում ենք Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի պատմությունը: Այստեղ են նրանք կրթվել, հետո կրթել սերունդներ: Աստվածաբանական այս համալսարանի՝ ավելի քան մեկդարյա գործունեության շնորհիվ է Հայաստանում ծաղկել ու ծաղկում կրթական մշակույթը, մանկավարժությունն ու գիտությունը, եկեղեցին ու հոգևոր կյանքը:

«Ճեմարանի հիմնական գործառույթը, առաքելությունը՝ կերտել հայ եկեղեցու սպասավորներ, այս տեսլականը հստակ ձեւակերպված է եղել 1980-ականներից, երբ հայ եկեղեցու ամենալուսավոր կերպարներից մեկը՝ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը՝ Կոստանդնուպոլսի պատրիարքը, առաջին անգամ Գեւորգյան հոգեւոր ճեմարանում դասավանդում է ու ժամանակի կաթողիկոսի խնդրանքով ձեւակերպում է նաեւ այս տեսլականը՝ պատրաստել հայ եկեղեցու համար ուսյալ եւ զարգացած եկեղեցականներ: Այսօր Գեւորգյան ճեմարանը ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հստակ ուղղորդմամբ այս կարեւոր գործին է լծված»,- Aravot.am-ին ասաց ճեմարանի տեսուչ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Ճեմարան ընդունվելու տարիքային շեմը 18-22 տարեկանն է: Աստծո կանչն այստեղ է հավաքել ոչ միայն դպրոցը նոր ավարտած երիտասարդների, այլեւ արդեն բարձրագույն կրթություն ունեցողների՝ հրշեջից մինչեւ կինոռեժիսոր:

Գեւորգյան ճեմարանը սերտորեն համագործակցում է արտասահմանյան մի շարք աստվածաբանական համալսարանների ու հոգեւոր կենտրոնների հետ, Վարշավայի, Մոսկվայի, Նյու Յորքի աստվածաբանական համալսարանների հետ արդեն իսկ ստորագրված հուշագրերի ու համաձայնագրերի շնորհիվ տարիներ շարունակ կազմակերպվում է ուսանողների եւ գրականության փոխանակում, դասախոսությունների եւ համատեղ միջազգային գիտաժողովների կազմակերպում, դասախոսների փոխադարձ այցեր: Առաջիկայում Գեւորգյան ճեմարանը կքննարկի նաեւ Հալեի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետի հետ պայմանագրի ստորագրման հնարավորությունը:

Մանրամասն՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031