Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը
Արցախը հանձնեցին, թուրքի յաթաղանի տակ մարդկանց բռնի տեղահանեցին ունեզրկեցին, Հայաստանում արցախցիներին պահում են նվաստացման ռեժիմի մեջ, բայց չեն բավարարվում: Հիմա էլ սկսել են քրեական հետապնդումները ակնհայտ քաղաքական նպատակներով: Հերթով կալանավորվում են Մարտակերտի, Ասկերանի և Ստեփանակերտի քաղաքապետերը։ Հանրահավաքներին արցախցիների մասնակցությունը բավարար էր Նիկոլ Փաշինյանին հունից հանելու համար։
Արգելք էր դրված Արցախ բառն ասելու, բայց այս օրերին տաբուն կոտրվեց, փողոցներում լսում ենք «Արցախ»-«Արցախ» հուժկու վանկարկումները։ Սա էլ չի ներվելու։ Քրեական այս հետապնդումները քաղաքապետերի նկատմամբ սկսվել են Արցախի Հանրապետությանը պատկանող մեքենաները «յուրացնելու» համար; իսկ ինչ պետք է անեին՝ նվիրեին Ալիևի՞ն: